Ծրագրի անվանումը. «Առողջ մարմին իրազեկ մտքում»
Կազմակերպության անվանումը. «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.288.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 5.000.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 528.000 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. Լոռու մարզ
Ծրագրի նպատակը. նպաստել Լոռու մարզում առողջապահության ոլորտի բարելավմանը:
1.Իրականացնել սոցիոլոգիական հետազոտություն Սպիտակ քաղաքի բուժհաստատություններում և Վանաձոր քաղաքի նորաբաց բուժհաստատությունում: Մոնիթորինգի նպատակն է բացահայտել բուժհաստատություններում առկա խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ կան հակասական բողոքներ և որոնք մինչև այժմ մնում են չլուծված:
2.իրականացնել հարցումներ բուժհաստատություններ այցելող քաղաքացիներից:
3.իրականացնել ֆոկուս խմբային քննարկումներ բուժաշխատողների հետ
4.այցելել բուժհաստատություններ և մանրամասն ուսումնասիրել սանիտարահիգենիկ պայմաննները, բուժսարքավորումները, բուժաշխատակազմի պատրաստվածությունը:
5.բուժհաստատության ղեկավարությանը ներկայացնել մոնիտորինգի արդյունքում բացահայտված խնդիրները
6.քննարկել համագործակցության ուղիներ առկա խնդիրները լուծելու համար
7.հաստատել երկխոսություն-համագործակցություն առողջապահության նախարարության հետ՝ մոնիթորինգի արդյունքների և բուժհաստատության ղեկավարության հետ քննարկած հնարավոր լուծումների շուրջ:
8.Տպագրել զեկույց, որտեղ կարտացոլվեն մոնիտորինգի արդյունքները և մոնիտորինգի արդյունքում բացահայտված խնդիրների լուծման եղանակներն ու ծրագրային հաջողությունները:
9.Կազմակերպել շնորհանդես մոնիթորինգի արդյունքների և բացահայտված խնդիրների լուծումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի ներկայությամբ:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա վեր հանել առողջապահության ոլորտում առկա խնդիրները, բարձրաձայնել դրանց մասին, քայլեր ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար: