Հունվարի 31-ին Գյումրիում տեղի ունեցավ «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բիզնես բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով» ծրագրի շնորհանդեսը: Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսվորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» և «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ների կողմից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊԵԿ Շիրակի մարզի ընթացիկ հսկողության բաժնի պետի տեղակալ՝ Արթուր Գալստյանը, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության.կազմակերպման բաժնի պետ՝ Լորիս Հարությունյանը, ՀՀ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը, ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Արթուր Զաքարյանը, Գյումրու զբաղվածության կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը:
Մասնակցում էին նաև ՓՄՁ ոլորտի և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով 13 մասնակից։
Բացման խոսքով հանդես եկավ «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ՝ «Պետական տարածաշրջանային բիզնես ռազմավարության բիզնես բարելավում՝ գործընկերային համատեղ ուժերով» ծրագրի ղեկավար՝ Մարիամ Աթոռակալյանը, ով ներկայացրեց ծրագիրը, ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները և ակնկալվող արդյունքները և նշեց, որ այն ուղղված է բիզնեսի բարելավմանը:
Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության կազմակերպման բաժնի պետ Լորիս Հարությունյանը, նա կարևորեց ծրագրի գաղափարն ու անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնեց ծրագրի շրջանակներում համագործակցել «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» և «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ների հետ։ Լորիս Հարությունյանը ներկայացրեց 2018 թվականի բիզնեսի բարելավմանը ուղղված միջոցառումները, ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները և պատասխանեց հանդիպմանը ներկա մասնակիցների հարցերին:
Այնուհետև Գյումրու զբաղվածության կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը ներկայացրեց բիզնես ոլորտում իրենց ծրագրերը և հուզող հարցերը:
Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները, գնահատելով ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը, և ձեռք բերվեց փոխադարձ համագործակցության համաձայնություն: