Commitment to Constructive Dialogue

«Հայաստանի գյուղատնտեսական դաշինք» կոալիցիա

«Հայաստանի գյուղատնտեսական դաշինք» քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիան իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագիրը: 

Գյուղատնտեսական դաշինքը (Դաշինք) հիմնադրվել է 2011 թվականին` որպես շահագրգիռ կազմակերպությունների կողﬕց կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ, որը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտում ձևավորել համատեղ գործընկերություն, հանդես գալ նախաձեռնություններով և աշխատանք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Դաշինքը միավորում է գյուտատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 20 միջազգային և տեղական կազմակերպություններ:

Դաշինքի անդամ կազմակերպությունները, 2011 թ.-ին ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, համաձայնության եկան հետևյալի շուրջ՝

  • Կազմակերպել համատեղ լոբբինգ և շահերի պաշտպանություն երկրի գյուղատնտեսական քաղաքականության մշակման և օրենսդրական բարեփոխումների գործում
  • Իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում
  • Հանդես գալ միջնորդ օղակ՝ ֆերմերկառավարություն, ինչպես նաև արտադրող- քաղաքականություն մշակողի միջև՝ նպաստելով երկխոսության կայացմանը

Դաշինքի յուրաքանչյուր անդամ կազմակերպություն գյուղատնտեսության զարգացման ոլորտում ունի իր առանձնահատուկ դերակատարումը, տեսլականը և մանդատը: Դաշինքն իր հանդիպուﬓերի անցկացման ռոտացիոն սկզբունքի միջոցով իր յուրաքանչյուր ներկայացուցչի համար ապահովում է հավասար մասնակցային հնարավորություն:

Այս տարիների ընթացքում Դաշինքն քայլեր է արել բարելավելու ոլորտում առկա ﬕ շարք խնդիրներ, աշխատանք կատարելով մասնավորապես հետևյալ ուղղություններով՝ գյուղատնտեսական վարկերի հասանելիություն, գյուղատնտեսական կոոպերատիﬖերին ուղղված օրենսդրական փոփոխություններ, պարենային անվտանգություն, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրերի և նախագծերի գենդերային ուղղորդում, պարենային անվտագության հարցեր: Համատեղ քննարկուﬓերը և շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները բավարար հիմք և հնարավորություն ստեղծեցին ՀՀ Գյուղիև գյուղատնտեսության 2016-2026 թթ. կայուն զարգացման ռազմավարության լրամշակման համար:

2013 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքիմիջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցության շրջանակ    ապահովել և համատեղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրների լուծման:

Դաշինքի կանոնակարգը

Դաշինքի  հուշագիրը  գյուղատնտեսության նախարարության հետ

Դաշինքի հուշագիրը ՓՄՁ ասոցիացիայի հետ

Դաշինքի անդամների ցանկը