Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող, «Աստղացոլք» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀԻՄԱ*` հանրային միջոցները՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում մայիսի 21-ին տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների հանդիպում-քննարկումը:
Քննարկումը տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային պլատֆորմի անդամ «Լիարժեք կյանք» ՀԿ-ի գրասենյակում:
Ծրագրի շրջանակներում իրականացված թիրախ 3 մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզային և 6 քաղաքային համայնքների բյուջեների սոցիալական աջակցության և հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությանն ուղղված ծախսերի մոնիթորինգի զեկույցը ներկայացվել է 3 մարզպետարաններին և քննարկումների արդյունքում որոշվել է կնքել համագործակցության հուշագրեր՝ բարձրացված խնդիրներին համատեղ, առավել արդյունավետ լուծումներ տալու, Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգի զարգացմանը, այդ թվում՝ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների պաշտպանությանը, համայնքային կայուն երեխայակենտրոն զարգացման և խնամքի մոդելների զարգացմանն ու առաջխաղացմանը նպաստելու նպատակով: