Commitment to Constructive Dialogue

Հանրային քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրները Վանաձորի օրինակով» թեմայով

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում հունիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիաի անդամ՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվել է հանրային քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրները Վանաձորի օրինակով» թեմայի շուրջ: 

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող ՀԿ նախագահ Անուշ Ասլայանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային փաստաթղթեր, ոլորտում առկա բացթողումերը Վանաձոր քաղաքի օրինակով, ինչպես նաև անհրաժեշտ լուծումները: Խոսվեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպերի, հաշմադամության մասին խոսելու ճիշտ էթիկայի մասին:

Փորձի փոխանակմամբ հանդես եկավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ համահիմնադիր Տարոն Մկրտչյանը, ով ներկայացրեց  հասարակության մեջ ինտեգրվելու իր օրինակը, ինչպես նաև դժվարությունները։