Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 27-ին «Հոդված 3» ակումբում ակումբում տեղի ունեցավ «Պրոբացիա՝ ապահով համայնք, արդյունավետ վերահսկողություն» խորագրով դասընթաց-քննարկում: Այն կազմակերպվել էր «Աջակցություն պրոբացիային ազգային ցանցի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:
Միջոցառման բանախոսներն էին՝ Նիդերլանդների Հելսինկյան Կոմիտեում և ՄԱԿ-ում պրոբացիայի ավագ մասնագետ Սթիվեն Պիթսը, համայնքահեն արդարադատության միջազգային խորհրդատու Լեո Թիգենսը, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոնհամակարգերի փորձագե Արշակ Գասպարյանը, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն – Արտակ Կիրակոսյանը:
Միջազգային բանախոսները հանդես եկան ահմապափակ մասնագիտական դասախոսությամբ, կիսվեցին պրոբացիային վերաբերող միջազգային փորձով: Արշակ Գասպարյանը ներկայացրեց Հայաստանում պրոբացիայի անցած ուղին ու հեռանկարները:
Արտակ Կիրակոսյանի կողմից ներկայացվեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը, որը ստեղծվել է «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի շրջանակներում:
Մասնակիցների խումբը ներկայացուցչական էր՝ բաղկացած ինչպես Պրոբացիայի ծառայության աշխատակիցներից և ՀԿ ներկայացուցիչներից, այնպես էլ իրավաբգիտության ֆակուլտետների ուսանողներից: