Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 11-ին տեղի ունեցավ «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի կողմից:
Քննարկմանը մասնակցում էին Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Հենրի Բաղդասարյանը, «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած Կապան համայնքի ՆՈՒՀ-ի դաստիարակները և ՆՈՒՀ-եր հաճախող երեխաների ծնողները, ՔՀԿ-ի ներկայացուցիչներ ընդհանուր թվով՝ 43 մասնակից։
Բացման խոսքով հանդես եկավ «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ և ծրագրի ղեկավար՝ Ս․ Մարտիրոսյանը, ով շնորհակալություն է հայտնեց քննարկման մասնակիցներին ծրագրի գաղափարի իրականացմանն ընդառաջելու և համագործակցության համար, ինչպես նաև այն, որ ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ կառավարության ընդունած 2019-2021թթ.-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի որոշման ներդրմանը իրականացնելով մոնիտորինգ Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում:
Ելույթով հանդես եկավ նաև Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Հենրի Բաղդասարյանը, ով շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավարներին «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների և ձեռքբերումների, ինչպես նաև «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի և Կապանի համայնքապետարանի միջև արդյունավետ և կառուցողական համագործակցության համար:
Այնուհետև ծրագրի փորձագետ՝ Լիլիթ Առաքելյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակները, ամփոփելով ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ծրագրի ֆինանսական գործունեության, ԶԼՄ-ի կողմից ծրագրի լուսաբանման, Կապան խաշորացված համայնքում գործող 12 և Կապանի տարածաշրջանի 4 վարչական բնակավայրերում ՝ Ծավ, Դավիթբեկ, Արծվանիկ, Սյունիք գյուղական համայնքներում գործող ՆՈՒՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու հետ կապված:
Հանդիպման վերջում «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում և Կապանի բնակավայրերում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած Կապան համայնքի ՆՈՒՀ-ի դաստիարակներին և ՆՈՒՀ-եր հաճախող երեխաների ծնողներին հանձնվեցին հավաստագրեր:
Քննարկման մասնակիցները կարևորեցին ծրագրի շրջանակներում նման ձևաչափով հանդիպումները, բարձր գնահատելով ծրագրի կարևորությունը, արդյունավետությունը և ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը, նպաստելով Կապանի համայնքում և բնակավայրերում նախադպրոցական այլընտրանքային ծախարդյունավետ մոդելների ներդրմանը և կիրառմանը: