Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ընտանեկան բռնություն: Մատուցվող ծառայությունների ներառականություն և մատչելիություն» հետազոտություն-զեկույցի շնորհանդեսը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին կայացավ «Հաշմանդամությունը և ՀՀ օրենսդրությունը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Ծրագիրն իրականացվում է ««Ագաթ» հաշմանդամություն ունեցողկանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: Այս ծրագիրը նպատակ ուներ նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ու բռնության կանխարգելմանը: 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ներակյացնելով ԿԵՀ ծրագիրը: «Շատ  կարևոր է, որ օրենքում, հանրային քաղաքականության մեջ փոփոխություններ ու բարեփոխումներ իրականացնելու մասով է: Հուսանք, որ կառավարության մեր գործընկերները՝ հանձինս աշխատանքի և սոցիալական հարցերի ապահովության նախարարության, շատ լուրջ կվերաբերվեն այս առաջարկներին ու կառուցողկան երկխոսության շրջանակներում հանրավորություն կլինի դրանք կյանքի կոչել»,-նշեց նա: 

«Հաշմանդամությունը և ՀՀ օրենսդրությունը» ծրագրի ղեկավար Ռոզա Ավագյանը հանդես եկավ բացման խոսքով: Նա ներկայացրեց ծրագիրը, նպատակը և գործողությունների հաջորդականությունը, հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հիմնախնդիրների և իրականացվող հետազոտության արդյունքները: «Ձեր ներկայություննն ընդգծում է մեր ծրագրի և իրականացրած աշխատանքների կարևորությունը»,-նշեց նա: 

Հավելենք, որ ծրագրի շրջանակներում տպագրվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ընտանեկան բռնություն: Մատուցվող ծառայությունների ներառականություն և մատչելիություն» հետազոտություն-զեկույցը, որը կազմվեց 253 հաշմանդամություն ունեցող անձանց հետ հետազոտության անցկացման, ՀՀ-ում գործող 7 աջակցության կենտրոնների մոնիտորինգ-գնահատումների և պետական մարմիններին ուղղված հարցումների հիման վրա: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի բարելավման, բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման և ներառականության ապահովման համար կազմվեցին և ներկայացվեցին առաջարկություններ պետական մարմիններին, աջակցության կենտրոններին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին: