Commitment to Constructive Dialogue

Տավուշի մարզում հետազոտության արդյունքների վերլուծություն

Ծրագրի նպատակն է Տավուշի մարզում նպաստել սոցիալական ոլորտում քաղաքականություններ իրականացնող պատկան մարմինների ու հիմնախնդրի լուծմամբ զբաղվող մարզային ՔՀԿ-ների միջև ստանձնելու կառուցողական երկխոսության հանձնառություններ և աջակցել բարձրացնելու ՔՀԿ-ների ազդեցությունն բնակչության սոցիալական պաշտպանվածության իրավունքի իրականացման և մատուցվող ծառայությունների որակի ու արդյունավետության, ոլորտի աշխատողների բարեվարքության նորմերի պահպանման վրա:

Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ՍԱՏԳ-ների և համայնքային սոցիալական աշխատողների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների համապատաս-խանությունը «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված հիմնադրույթներին, շահառուների կարիքներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությամբ կատարել մշտադիտարկման արդյունքների մասնակցային գնահատում:

Սոցիալական ծառայությունների որակյալ տրամադրման, դրանց համապատասխանության պրակտիկան, առավելությունները և բացթողումների ուսումնասիրելու և համապատասխան առաջարկությունների փաթեթ ներկայացնելու համար իրականացվել է ուսումնասիրություն՝ քանակական և որակական մեթոդաբանությունների համատեղմամբ: