Commitment to Constructive Dialogue

Սոցիալական դեպքի վարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրություն

«Սոցիալական դեպքի վարման գործառույթի հիմանխնդիրները» ուսումնասիրությունը կատարվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի  շրջանակներում   «Համայնքային Համախմբման և աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Սույն ուսումնասիրությունը նպատակ ունի բարելավել սոցիալական ծառայությունները, այս ուղությամբ իրականացվող հանրային քաղաքականությունը, հատկապես ուշադրություն դարձնելով  դեպքի վարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

Սույն ուսումնասիրությունը իրականացվել է Ալավերդի, Հրազդան, Սևան, Դիլիջան քաղաքներում։ Ուսումնասիրությունը իրականացվել է շահառուների, ՍԱՏԳ աշխատակիցների, ՏԻՄ-երի, աջակցող ցանցերի ներկայացուցիչների, ՔՀԿ-ների շրրջանում։ Ուսումնասիրության տվյալները հավաքագրվել է հարցումների, ֆոկուս խմբային քննարկումների, հարցազրույցների, կարողությունների գնահատման միջոցով։ Ուսումնասիրության հիմնական հենքը հանդիասացել է սոցիալական աջակցության ՀՀ օրենքը, որը ընդունվել է  2014 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ուսումնասիրության արդյունքում  պարզվել է սոցիալական քաղաքականության  շահառուների տեղեկացվածության աստիճանը համայնքներում գործող սոցիալական ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև գնահատվել է  սոցիալական ծառայությունների արդյունավետության, այդ ծառայությունները իրականացնող համապատասխան կառույցների կարողությունների, գործունեության,  համագործակցության  աստիճանը։

Մարդկային աղքատությունը կրճատելու, մարդկային կայուն հարատև զարգացում ապահովելու և որակյալ կյանքի կարևորագույն ու հիմնարար բաղադրիչներից է մարդու առողջ ապրելու իրավունքի երաշխավորումը: Այդ իրավունքի անհրաժեշտությունը ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը: Այսպես, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի»1 25-րդ հոդվածում ամրագրված է, որ՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում՝ ապահովելու իրավունք»: Սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակը պետության կողմից սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը և կանխարգելումն են։ Սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում կարևոր դեր է խաղում բնակչությանը սոցիալական աջակցություն տրամադրելու և ծայրահեղ աղքատությունը մեղմելու հարցում: Պետության կողմից հստակ սահմանված են սոցիալական պաշտպանության համակարգի գործառույթները, որոնց հիման վրա բնակչության խոցելի խմբերին առաջարկվում են համապատասխան ծրագրեր, ներառյալ.

 

  • պետական սոցիաական աջակցության ծրագրերը,
  • սոցիալական ապահովության ծրագրերը,
  • սոցիալական պաշտպանության ծրագրերը,
  • պետական սոցիալական ապահովագրության ծրագրերը,
  • զբաղվածության ծրագրերը:

 

Պետության կողմից հիմնվել են Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ, որոնց նպատակներում ներառված են

ա)       կյանքի           դժվարին       իրավիճակում          հայտնված    անձանց                        հայտնաբերում        և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական աջակցության տրամադրումը.

 բ) սոցիալական աջակցության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումն իր սպասարկման տարածքում․

գ) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը  անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում, համակարգում        է         սոցիալական            ծառայությունների              տրամադրման գործընթացը.

դ) խնամակալության և հոգաբարձության մարմնին` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ինչպես նաև խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին․

ե)  ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի նախնական նույնացման մասին` ընտանեկան բռնության ենթարկված անձանց կացարան տրամադրող կազմակերպությանը.

զ) մասնակցում է մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:

 

Սոցիալական դեպքի վարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրություն