Ծրագրի անվանումը –«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն»
Կոալիցիայի անվանումը – «Հայկական բիզնես կոալիցիա»,
Կոնսոցիումի կազմը – «Շիրակի առևտրաարդյունաբերական պալատ» (ՇԱԱՊ), «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ» (ՔԶՀՀ), «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա» (ՀՍՁԱ), «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման հասարակական կազմակերպություն, «Ազդեցության գործարար ակումբ» (ԱԳԱ), «Գործարարության աջակցման գրասենյակ»(ԳԱԳ)
Ծրագրի տևողությունը – 12 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 25000000, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը՝ 22 500000, Դիմողի ֆինանսական ներդրման չափը՝ 2 500000
Իրականացման վայրը – Երևան, Շիրակի մարզ՝ Գյումրի, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ: ՓՄՁ ոլորտի խնդիրներին առնչվող ուսումնասիրություններում ներգրավվելու են նաև ՀՀ այլ մարզերից համայնքների, պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրը թիրախավորում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության (ՓՄՁ), ինչպես նաև արագորեն աճող նոր ենթաոլորտի՝ սոցիալական ձեռներեցության (ՍՁ) հետ առնչվող էական խնդիրները, որոնցից են
- Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման իրատեսական և ժամանակակից մոտեցումներով նոր ռազմավարության բացակայությունը,
- Ոլորտում ընթացող գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և Բիզնես ասոցիացիաների մասնակցության թույլ մեխանիզմները,
- Գործարարների շահերի պաշտպանի (Բիզնես Օմբուդսմեն) ինստիտուտի ներդրման շուրջ բազմակողմանի երկխոսության իրականացման անհրաժեշտությունը,
- Բիզնեսի, ներառյալ նաև սոցիալական ձեռնարկատիրության հարցերով ընդհանուր կրթության պետական քաղաքականության էական բարելավման, ուսումնական ժամանակակից ծրագրերի մշակման և իրականացման անհրաժեշտություն:
Ծրագրի նպատակն է մշակել և ՀՀ կառավարությանը ներկայացնել ՓՄՁ ոլորտի զարգացման նոր` 2019-2021թթ ռազմավարության լայնորեն քննարկված, հիմնավորված և մասամբ փորձարկված նախագիծ, որը էական նշանակություն կունենա Հայաստանում ՓՄՁ ոլորտի հետագա զարգացման արդյունավետ կազմակերպման համար և կներառի վերոնշյալ բոլոր խնդիրները։
ՀՀ կառավարությանը ներկայացվելիք ՓՄՁ նոր ռազմավարության նախագիծը մշակվելու է ծրագրի շրջանակներում ստեղծվող ՓՄՁ երկխոսության հարթակում կազմակերպվող հաղորդակցման և հանդիպումների միջոցով։
Ծրագրի շրջանակներում Կիրականացվի բիզնես հաշտարարի առաջարկվող ինստիտուտի փորձնական (պիլոտային) նախագիծ Գյումրի և Գավառ քաղաքներում, կօգտագործվեն արդեն առկա գործիքները (օրինակ՝ BizProtect կայքը)՝ առաջացած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար։ Փորձնական նախագծի արդյունքները կներկայացվեն և կքննարկվեն ՓՄՁ երկխոսության հարթակում:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կհիմնվի սոցիալական ձեռներեցության կրթական պլատֆորմ, որը կփորձարկվի Գավառում, Երևանում և Գյումրիիում՝ մեկական հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արդյունքները կքննարկվեն ՓՄՁ երկխոսության հարթակում, կներկայացվեն ձեռնարկատիրական կրթության քաղաքականության բարելավման առաջարկություններ։
Ծրագրի արդյունքում կստեղծվի «Հայկական բիզնես կոալիցիա»՝ համախմբելու և մեկտեղելու այս ոլորտի շահերի պաշտպանությամբ զբաղվող բոլոր ՔՀԿ-ների և ասոցիացիաների ջանքերը։
Երկրորդ ծրագիր – «Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) կարողությունների զարգացում»
«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացման» ծրագիրը նպատակ ունի զարգացնել և հզորացնել «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):
Նախատեսվում է, որ արդյունքում կստեղծվի Հայաստանի բիզնես ոլորտի զարգացման աջակցմանն ուղղված ամուր և հեռանկարային պլատֆորմ: ՀԲԿ-ն կարևոր դերակատարում կունենա հայկական բիզնես ոլորտի կարգավորման բարելավման, ներկայումս նախաձեռնվող «տնտեսական հեղափոխության» աջակցման, ինչպես նաև համապատասխան հանրային քաղաքականությունների մշակման հետ առնչվող գործընթացներում՝ հանդիսանալով հանրության, բիզնեսի և կառավարության, նաև շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների հետ հաղորդակցման ու հայաստանյան բիզնեսի ոլորտի շահերի պաշտպանության ակտիվ և արդյունավետ կառույցներից մեկը: