Commitment to Constructive Dialogue

«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն»

Ծրագրի անվանումը«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն»

Կոալիցիայի անվանումը «Հայկական բիզնես կոալիցիա»,

Կոնսոցիումի կազմը – «Շիրակի առևտրաարդյունաբերական պալատ» (ՇԱԱՊ), «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ» (ՔԶՀՀ), «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա» (ՀՍՁԱ), «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման հասարակական կազմակերպություն, «Ազդեցության գործարար ակումբ» (ԱԳԱ), «Գործարարության աջակցման գրասենյակ»(ԳԱԳ)

Ծրագրի տևողությունը – 12 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 25000000, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը՝ 22 500000, Դիմողի ֆինանսական ներդրման չափը՝  2 500000

Իրականացման վայրը – Երևան, Շիրակի մարզ՝ Գյումրի, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ: ՓՄՁ ոլորտի խնդիրներին առնչվող ուսումնասիրություններում ներգրավվելու են նաև ՀՀ այլ մարզերից համայնքների, պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրը թիրախավորում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության (ՓՄՁ), ինչպես  նաև արագորեն աճող նոր ենթաոլորտի՝ սոցիալական ձեռներեցության (ՍՁ)  հետ առնչվող էական խնդիրները, որոնցից են

  1. Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման իրատեսական և ժամանակակից մոտեցումներով նոր ռազմավարության բացակայությունը,
  2. Ոլորտում ընթացող գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և Բիզնես ասոցիացիաների մասնակցության թույլ մեխանիզմները,
  3. Գործարարների շահերի պաշտպանի (Բիզնես Օմբուդսմեն) ինստիտուտի ներդրման շուրջ բազմակողմանի երկխոսության իրականացման անհրաժեշտությունը,
  4. Բիզնեսի, ներառյալ նաև սոցիալական ձեռնարկատիրության հարցերով ընդհանուր կրթության պետական քաղաքականության էական բարելավման, ուսումնական ժամանակակից ծրագրերի մշակման և իրականացման անհրաժեշտություն:

Ծրագրի նպատակն է  մշակել և ՀՀ կառավարությանը ներկայացնել ՓՄՁ ոլորտի զարգացման նոր` 2019-2021թթ ռազմավարության լայնորեն քննարկված, հիմնավորված և մասամբ փորձարկված նախագիծ, որը էական նշանակություն կունենա Հայաստանում ՓՄՁ ոլորտի հետագա զարգացման արդյունավետ կազմակերպման համար և կներառի վերոնշյալ բոլոր խնդիրները։

ՀՀ կառավարությանը ներկայացվելիք ՓՄՁ նոր ռազմավարության նախագիծը մշակվելու է ծրագրի շրջանակներում ստեղծվող ՓՄՁ երկխոսության հարթակում կազմակերպվող հաղորդակցման և հանդիպումների միջոցով։

Ծրագրի շրջանակներում Կիրականացվի բիզնես հաշտարարի առաջարկվող ինստիտուտի փորձնական (պիլոտային) նախագիծ Գյումրի և Գավառ քաղաքներում, կօգտագործվեն արդեն առկա գործիքները (օրինակ՝ BizProtect կայքը)՝ առաջացած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար։ Փորձնական նախագծի արդյունքները կներկայացվեն և կքննարկվեն ՓՄՁ  երկխոսության հարթակում:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կհիմնվի սոցիալական ձեռներեցության կրթական պլատֆորմ, որը կփորձարկվի Գավառում, Երևանում և Գյումրիիում՝ մեկական հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արդյունքները կքննարկվեն ՓՄՁ երկխոսության հարթակում, կներկայացվեն ձեռնարկատիրական կրթության քաղաքականության բարելավման առաջարկություններ։

Ծրագրի արդյունքում կստեղծվի «Հայկական բիզնես կոալիցիա»՝ համախմբելու և մեկտեղելու այս ոլորտի շահերի պաշտպանությամբ զբաղվող բոլոր ՔՀԿ-ների և ասոցիացիաների ջանքերը։

Երկրորդ ծրագիր – «Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) կարողությունների զարգացում»

«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացման» ծրագիրը նպատակ ունի զարգացնել և հզորացնել «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ): 

Նախատեսվում է, որ արդյունքում կստեղծվի Հայաստանի բիզնես ոլորտի զարգացման աջակցմանն ուղղված ամուր և հեռանկարային պլատֆորմ: ՀԲԿ-ն կարևոր դերակատարում կունենա հայկական բիզնես ոլորտի կարգավորման բարելավման, ներկայումս նախաձեռնվող «տնտեսական հեղափոխության» աջակցման, ինչպես նաև համապատասխան հանրային քաղաքականությունների մշակման հետ առնչվող գործընթացներում՝ հանդիսանալով հանրության, բիզնեսի և կառավարության, նաև շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների հետ հաղորդակցման ու հայաստանյան բիզնեսի ոլորտի շահերի պաշտպանության ակտիվ և արդյունավետ կառույցներից մեկը: