«Հայաստանի գյուղատնտեսական դաշինք» քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիան իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագիրը:
Գյուղատնտեսական դաշինքը (Դաշինք) հիմնադրվել է 2011 թվականին` որպես շահագրգիռ կազմակերպությունների կողﬕց կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ, որը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտում ձևավորել համատեղ գործընկերություն, հանդես գալ նախաձեռնություններով և աշխատանք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Դաշինքը միավորում է գյուտատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 20 միջազգային և տեղական կազմակերպություններ:
Դաշինքի անդամ կազմակերպությունները, 2011 թ.-ին ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, համաձայնության եկան հետևյալի շուրջ՝
- Կազմակերպել համատեղ լոբբինգ և շահերի պաշտպանություն երկրի գյուղատնտեսական քաղաքականության մշակման և օրենսդրական բարեփոխումների գործում
- Իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում
- Հանդես գալ միջնորդ օղակ՝ ֆերմեր– կառավարություն, ինչպես նաև արտադրող- քաղաքականություն մշակողի միջև՝ նպաստելով երկխոսության կայացմանը
Դաշինքի յուրաքանչյուր անդամ կազմակերպություն գյուղատնտեսության զարգացման ոլորտում ունի իր առանձնահատուկ դերակատարումը, տեսլականը և մանդատը: Դաշինքն իր հանդիպուﬓերի անցկացման ռոտացիոն սկզբունքի միջոցով իր յուրաքանչյուր ներկայացուցչի համար ապահովում է հավասար մասնակցային հնարավորություն:
Այս տարիների ընթացքում Դաշինքն քայլեր է արել բարելավելու ոլորտում առկա ﬕ շարք խնդիրներ, աշխատանք կատարելով մասնավորապես հետևյալ ուղղություններով՝ գյուղատնտեսական վարկերի հասանելիություն, գյուղատնտեսական կոոպերատիﬖերին ուղղված օրենսդրական փոփոխություններ, պարենային անվտանգություն, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրերի և նախագծերի գենդերային ուղղորդում, պարենային անվտագության հարցեր: Համատեղ քննարկուﬓերը և շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները բավարար հիմք և հնարավորություն ստեղծեցին ՀՀ Գյուղիև գյուղատնտեսության 2016-2026 թթ. կայուն զարգացման ռազմավարության լրամշակման համար:
2013 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքիմիջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցության շրջանակ ապահովել և համատեղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրների լուծման:
Դաշինքի հուշագիրը գյուղատնտեսության նախարարության հետ