Ծրագրի անվանումը – «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներերիտասարդների համար»
Կոալիցիայի անվանումը – Հայկական կրթական ցանց
Կոնսոցիումի կազմը – «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ
Ծրագրի տևողությունը – Հունիսի 1, 2018 – մայիսի 31, 2019
Ծրագրի բյուջեն – Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 25 000 000 դրամ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը ՝ 22 500 000 դրամ, Դիմողի ֆինանսական ներդրման չափը ՝ 2 500 000 դրամ
Հիմնական Նպատակ. Նպաստել Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության ոլորտներում քաղաքականության բարելավմանը՝ ՔՀԿ-ների կոալիցիաների պատշաճ մասնակցության ապահովման և սոցիալական գործընկերության դերի բարձրացման միջոցով:
Առանձնահատուկ նպատակ 1. Բարելավել Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքներում ՄԿՈՒ առաջարկի և աշխատաշուկայի (ԱՇ) պահանջարկի համապատասխանությունը, ինչպես նաև բարձրացնել կարիերայի խորհրդատվության արդյունավետությունը ՔՀԿ-ների կոալիցիաների շուրջ համայնքային մակարդակում սոցիալական գործընկերության նոր մոդելի ստեղծման և գործարկման միջոցով:
Առանձնահատում նպատակ 2. Նպաստել ՄԿՈՒ և ԱՇ կապի ամրապնդմանը, կարիերայի խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականության և երկխոսության ձևավորմանը՝ համայնքային, մարզային և ազգային մակարդակներում:
Ծրագրի թիրախ խմբերն են՝ Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների ՄԿՈՒ 3 հաստատությունները (Գորիս համայնքի 2 ՄԿՈՒ հաստատությունների 305 ուսանող, Սիսիանի 1 ՄԿՈՒ հաստատության 193 ուսանող), հանրակրթական դպրոցները (Գորիս համայնքի 15 հանրակրթական դպրոցների 8-ից 12-րդ դասարանների 906 աշակերտներ, Սիսիանի 31 հանրակրթական դպրոցների 8-ից 12-րդ դասարանների 1375 աշակերտներ), տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնես միավորները, տարածքային զբաղվածության կենտրոնները և կրթության ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ-ները:
Ծրագրի շահառուներն են՝
Գորիս (29.394 մարդ), Սիսիան (30.000 մարդ) խոշորացված համայնքների բնակիչները և ՀՀ-ում գործող կրթության ոլորտի ՔՀԿ-երը:
Ծրագրի իրականացման վայրը – Սյունիքի մարզ՝ Սիսիան խոշորացված համայնք (29 գյուղական, 1 քաղաքային բնակավայր), Գորիս խոշորացված համայնք (9 գյուղական, 1 քաղաքային բնակավայր)
Ծրագրի ակնկալող արդյունքներն են՝
ՀՆ1/ Արդյունք 1.1. Սոցիալական գործընկերության մոդելի նախագիծը մշակված և համաձայնեցված է հիմնական դերակատարների հետ:
Արդյունք 1.2. Սոցիալական գործընկերության մոդելն ինստիտուցիոնալացված և գործարկված է:
ՀՆ2. /Արդյունք 2.1 «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» ցանցը ընդլայնվել է կրթության ոլորտում ակտիվ դերակատարություն ունեցող ՔՀԿ-ներով ՝ խթանելով կրթական ոլորտում գործող ՔՀԿ-ների դերը որպես կարևոր դերակատարներ:
Արդյունք 2.2 Մշակվել է ՄԿՈՒ ԱՇ կապի և կարիերային առնչվող խորհրդատվական համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականության/ ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկություններին փաթեթ:
Ծրագիրը միտված է կառավարության, Տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» ցանցի միջև կայուն երկխոսության ձևավորմանն ու փաստարկված հանրային քաղաքականության մշակմանը՝ ուղղված կրթության ոլորտում գործող ՔՀԿ սեկտորի ջանքերի համատեղմանը և մասնակցության խթանմանը:: Ընդայնված ցանցի կողմից կիրականացվի ՄԿՈՒ և ԱՇ կապի ամրապնդման, կարիերային առնչվող խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականության ջատագովություն, ինչպես նաև քաղաքականությունների կենսագործման մշտադիտարկում:
Երկրորդ ծրագիր – «Հայկական կրթական ցանցի կարողությունների հզորացում»
Իրականացնող կազմակերպություններ՝ «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպություններ
Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան համայնքներ, Երևան քաղաք
Ծրագրի տևողությունը՝ հունվար-հունիս, 2019
Ծրագրի բյուջեն՝ 8,447,400 դրամ Դոնորից պահանջվող գումար: 7,600,000 դրամ
Կազմակերպության ներդրում՝ 547,400 դրամ
Ծրագրի հիմնական նպատակը՝ Նպաստել կրթության ոլորտում «Հայկական կրթական ցանցի» հզորացմանն ու ազդեցության բարձրացմանը՝ ցանցի ներքին, արտաքին և ոլորտային կարողությունների զարգացման միջոցով։
ԱՆ 1. Բարելավել Հայկական կրթական ցանցի ներքին կարողությունները՝ ցանցի կառավարման կարգերի ու
ընթացակարգերի մշակման և ներդրման միջոցով։
ԱՆ 2. Բարելավել Հայկական կրթական ցանցի արտաքին կարողությունները՝ ՄԿՈՒ և ԱՇ կապի ամրապնդմանը, կարիերայի խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականության և երկխոսության ձևավորմանը՝ համայնքային, մարզային և ազգային մակարդակներում:
ԱՆ 3. Նպաստել Հայկական կրթական ցանցի ոլորտային կարողությունների զարգացմանը՝ կրթության ոլորտի օրենսդրության, ռազմավարական և բարեփոխումների ծրագրերի ուղղությամբ։
Ծրագրի թիրախ խմբերն են՝ ՀՀ ԿԳՆ, ՀՀ կրթության պետական տեսչությունը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ՀՀ մարզպետարանները, ՏԻՄ-երը, ԶԼՄ-ները, միջազգային ոլորտային կազմակերպությունները։
Ծրագրի շահառուներն են՝ Հայկական կրթական ցանցի անդամ կազմակերպություններն ու նրանց շահառուները
Ակնկալվող արդյունքներ
1. Հայկական կրթական ցանցը ընդլայնվել և բարելավել է ներքին և արտաքին կարողությունները՝ դառնալով ակտիվ դերակատար կրթական ոլորտում հանրային քաղաքականության և երկխոսության ձևավորման գործընթացներում:
2. Բարելավել է Հայկական կրթական ցանցի ներքին կարողությունները՝ ցանցի կառավարման կարգերի ու ընթացակարգերի մշակման և ներդրման միջոցով։
3. Բարձրացել է Հայկական կրթական ցանցի արտաքին կարողությունները՝ ՄԿՈՒ և ԱՇ կապի ամրապնդմանը, կարիերայի խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականության և երկխոսության ձևավորման գործընթացներում։
4. Հայկական կրթական ցանցը ունի ոլորտային կարողություններ՝ կրթության օրենսդրության, ռազմավարական և բարեփոխումների ծրագրերի ուղղությամբ։