2018 թվականի նոյեմբերի 30-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստորագրվեց կոալիցիան հուշագիր՝ «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի աշխատանքներին միանալու մասին:
Հուշագիրը ստորագրել են Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն, «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ-ն, «Ապագայի շողեր» ՀԿ-ն և Վանաձորի, Նոյեմբերյանի կանանց նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները:
Նշենք, որ «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցն իրականացնում է «Բյուջե բոլորի համար» ծրագիրը՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: