Commitment to Constructive Dialogue

«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցին նոր կազմակերպություններ միացան

2018 թվականի նոյեմբերի 30-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում  ստորագրվեց կոալիցիան հուշագիր՝ «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի աշխատանքներին միանալու մասին:

Հուշագիրը ստորագրել են Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն, «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ-ն, «Ապագայի շողեր» ՀԿ-ն և Վանաձորի, Նոյեմբերյանի կանանց նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները: 

Հուշագիր

Նշենք, որ «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցն  իրականացնում է  «Բյուջե բոլորի համար»  ծրագիրը՝  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: