Commitment to Constructive Dialogue

Համաձայնություն է ձեռքբերվել նախարարության հետ համատեղ իրականացնել ֆերմերների կոնգրեսը

Գյուղատնտեսական դաշինքի անդամները հոկտեմբերի 15-ին հանդիպեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեց օգոստոսսեպտեմբեր ամիսներին Դաշինքի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Հայասատանի 4 մարզերում Town Hall ձևաչափով աշխատաժողովի հաշվետվությունը և համաձայնություն ձեռք բերվեց առաջիկայում համատեղ իրականացնել Ֆերմերների կոնգրեսը:

Այս նախաձեռնությունն իրականացվում է «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Կոնգրեսը, որը թվով երկրորդն է լինելու նախարարությունֆերմեր երկխոսության հարթակ է, որտեղ գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչները, անհատ ֆերմերները հնարավորություն են ունենում բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ոլորտի պատասխանատուներին, և քննարկելու դրանց լուծման հիմնական մոտեցումներն ու մեխանիզմներն ազգային մակարդակում: Այս տարի Ֆերմերների կոնգրեսում ներկայացվելու է նաև նախորդող 4 աշխատաժողովների ընթացում վերհանված խնդիրները:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: