Արթուր Սուքիասյանը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Արդարադատության և հարակից ոլորտների համակարգող/իրավաբան է 2018թ-ի հոկտեմբերից:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգողն է եղել 2013 թվականի փետրվար ամսից մինչև 2018 թվականի հոկտեմբերը:
Ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Արթուր Սուքիասյանն ունի 7 տարվա աշխատանքային փորձ: Աշխատել է հասարակական կազմակերպություններում, փաստաբանական գրասենյակում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: