Էմին Երիցյանը Հայաստանի համայնքների միության նախագահն է: Հանդիսանում է Փարաքարի համայնքային խորհրդի անդամ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի կոմիտեի համանախագահողը և հայկական պատվիրակության ղեկավարը: Երիցյանը հանդիսանում է նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի հայկական պատվիրակության ղեկավարը:
Նա ավարտել է Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման ակադեմիան, ինչպես նաև Երևանի պետական համալսարանը, որտեղ մասնագիտացել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի մեջ: Կառավարման և այլ ոլորտներում ունի ավելի քանի 20 տարվա մասնագիտական գործունեության փորձ:
2016 թ. դեկտեմբերից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ տեղական ինքնակառավարման հարցերի համակարգողը: