Commitment to Constructive Dialogue

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը հաստատեց ՔՀԿ կոալիցիաների ցանցի հիմնադրման հռչակագիրը

Փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում ստեղծված  «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:

Նշենք, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կողմից իրականացվում է ԿԵՀ-ի ոկղմից տրամադրված ենթադրամաշնորհային «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը: 

Ծրագրի  ղեկավար Արտակ Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում հակիրճ անդրադարձավ պրոբացիայի և վաղաժամկետ ազատման զարգացումներին, վարչապետի հայտարարություններին: 

Այնուհետև նա համառոտ ներկայացրեց փետրվարի 14-16-ին  Աղվերանում իրականացված միջոցառման ընթացքում կազմակերպված խմբային աշխատանքները,  դրանց արդյունքում ծավալված քննարկումները, հնարավոր համագործակցության եզրերի ի հայտ գալը և 10 կոալիցիաների կողմից Հռչակագրի ստորագրումը, որով  որոշվեց հիմնադրել Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը:

Այնուհետև Հռչակագրի տպագիր տարբերակը բաժանվեց մասնակիցներին, առաջարկվեց ծանոթանալ և հայտնել կարծիքներ՝ վերջինիս վերաբերյալ: Մասնակիցները ծանոթանալուց հետո նշեցին, որ  կարող են հաստատել: Այսպիսով, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը հաստատեց հռչակագիրը: 

Արտակ Կիրակոսյանի կողմից ներկայացվեցին պրոբացիայի մշտադիտարկման հետ կապված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված տարբերակները: